Logo-of-Children-Of-Armenia-Fund-hiring-for-jobs-in-US-on-GrabJobs

Անգլերենի արտադասարանական ծրագրի ուսուցիչ/ Access teacher

icon briefcase Job Type : Contract
icon remote-alt Remote / Work from Home

Job Description - Անգլերենի արտադասարանական ծրագրի ուսուցիչ/ Access teacher

ՔՈ ԴԵՐԸ


Եթե դու նպատակասլաց և նախաձեռնող, նորարարական մոտեցումներով օժտված անգլերենի մասնագետ ես և աշակերտների համար ոչ ֆորմալ, որակյալ  կրթության ջատագով, ապա կարող ես միանալ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) թիմին և աշխատել Սյունիքի մարզում (Գորիս, Կապան կամ Մեղրի խոշորացված համայնքերից որևէ մեկում) որպես անգլերենի արտադասարանական ծրագրի ուսուցիչ։ Ավելի մանրամասն․



Բովանդակության ստեղծում և զարգացում (40%)



  • Մշակել անգլերեն ծրագրի ոչ ֆորմալ կրթության բովանդակություն․ կրթական ծրագիր, ուսումնական պլաններ, ուսումնական ռեսուրսներ և նյութեր։ 

  • Իրականացնել լեզվի իմացությունը խթանող միջոցառումներ և հագեցած դասեր, որոնք ընդգծում են ամերիկյան և հայկական մշակույթների, պետական և կրթական համակարգերի, ինչպես նաև ապրելակարպի կարևորագույն կողմերը։

  • Մշակել և տեղայնացնել կրթական նյութեր, որոնք միտված են անձի զարգացմանը և  մասնագիտության ընտրությանը։

  • Խթանել միջհամայնքային ծրագրերի իրականացումը և դասապրոցեսում ներառել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում։



Դասավանդում (60%)



  • Վարել աշակերտակենտրոն դասեր 13-18 տարեկան սովորողների հետ 2 տարի/ 360 ժամ տևողությամբ, որոնք խթանում են 21-րդ դարի հմտությունները, ինչպիսիք են քննական մտածողությունը, համագործակցությունը, ստեղծարարությունը և այլն։

  • Բարելավել սովորողների հաղորդակցական հմտությունները՝ օգտագործելով նորարարական  գործիքներ և նյութեր, ինչպես նաև դասավանդման արդի մեթոդներ։

  • Օգտագործել համապատասխան դիդակտիկ նյութեր և ուղղորդել սովորողներին ուսումնական  գործընթացում։

  • Զարգացնել սովորողների անգլերենի իմացության մակարդակը՝ զույգային և խմբային աշխատանքների, քննարկումների  և պրեզենտացիաների միջոցով։ 

  • Շարունակ բարձրացնել սովորողների մոտիվացիան՝ տարբեր միջոցառումներ իրականացնելով, այս կերպ բարելավելով սովորողների  ուսումնառության վերջնարդյունքները։

  • Զարգացնել սովորողների գիտելիք-հմտություն-դիրքորոշում (KSA)  բաղադրիչների համադրությունը։

  • Հետևել ուսանողների առաջընթացին, ապահովելով հետադարձ կապ, վարել ծնողական ժողովներ, առնվազն 2 անգամ ողջ ծրագրի ընթացքում։

  • Ստեղծել դրական փոխհարաբերություններ սովորողների հետ և ձևավորել  ուսումնառության համար նպաստավոր միջավայր։



ՔՈ ԹԻՄԸ


Դու  կմիանաս  ՔՈԱՖ-ի գյուղական ծրագրերի թիմին, կաշխատես ամսական  16 ժամ՝  ՔՈԱՖ անգլերենի աքսես ծրագրի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։



ԴՈՒ


Մենք ակնկալում ենք, որ․․․



ՏԻՐԱՊԵՏԵՍ 



  • Ոչ ֆորմալ կրթական մեթոդաբանությամբ դասավանդմանը

  • Դասապլանների և հավելյալ կրթական նյութերի կազմանը 

  • Հաղորդակցական հմտությունները խթանող գործիքներին

  • Աշակենտակետրոն դասապրոցեսի կազմակերպանն ու իրականացմանը

  • Դասարանային կառավարման տարբեր հմտություններին 

  • Տարբեր առաջադիմություն ունեցող ուսանողների հետ աշխատելու հմտություններին



ԿԱՐՈՂԱՆԱՍ 



  • Կիսվել քո գիտելիքներով և փորձով սովորողների հետ, ինչպես նաև խրախուսել և ոգեշնչել սովորողներին

  • Լսել սովորողներին և ուղղորդել/խորհուրդ տալ, երբ  դրա կարիքը կա

  • Հետևել սովորողների առաջընթացին և տրամադրել հետադարձ կապ՝ հիմնված սովորողի կատարողականի և/կամ սահմանված նպատակների վրա

  • Ազատ և գրագետ հաղորդակցվել բանավոր և գրավոր կերպով

  • Համագործակցել գործընկեր ուսուցիչների, ծրագրի համակարգողի հետծրագրերի ղեկավարի հետ

  • Հաշվետու լինել անգլերենի Աքսես ծրագրերի ղեկավարին։



ԴՈՒ ԼԻՆԵՍ 



  • Թիմի կարեկից անդամ 

  • Նախաձեռնող և պայքարող 

  • Ստեղծագործ և կաղապարներից դուրս մտածող 

  • Վերլուծական և քննական մտքով

  • Պատասխանատու և վստահելի

  • Մեդիագրագետ

  • Շարունակական կրթության ջատագով



ՄԵՆՔ


«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:


2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:


ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբեդ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։



ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Կազմակերպությունն արագորեն ընդլայնում է իր մասշտաբները՝ մեծացնելով իր աշխատակազմը։ Մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով և մենք փնտրում ենք պրոֆեսիոնալ թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։



ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ



  • Կյանքը փոխող աշխատանքային փորձ

  • Աշխատանք, որը կանեք խանդավառությամբ

  • Մրցակցային աշխատավարձ

  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր



ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ



Դիմումների ընդունման վերջնաժամկետը մինչև 2026 թվականի փետրվարի 09-ի օրվա ավարտն է: 



Անհրաժեշտ է նկարահանել 25 րոպեանոց ցուցադրական դաս և կցել դրա  ձայնագրությունն ու դասապլանը հայտը ուղարկելիս։ Ցուցադրական դասի ձայնագրությունը կցելուց առաջ համոզված եղեք, որ այն հասանելի է դիտման համար։



Կազմակերպությունն իրականացնում է հայտերի ամենօրյա դիտարկում, որի արդյունքներից կախված՝ աշխատանքի ընդունման գործընթացն ու համապատասխան թեկնածուի ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։ Թեկնածուների մի մասը կհրավիրվի հարցազրույցի։




YOUR ROLE 


If you are an aspiring professional with an innovative approach to teaching English and a passionate pioneer for non-formal quality education for school students, you are welcome to join the Children of Armenia Charitable Fund (COAF) team as an after-school instructor of the English language who will work in non-formal education settings in Syunik marz (in one of the enlarged communities of Goris, Kapan or Meghri). 


Your duties will include: 



Content Creation & Development (40%)



  • Develop the program syllabus, design lesson plans, educational resources and materials for school students in a non-formal education format

  • Incorporate enhancement activities and intensive sessions to emphasize the US culture and the Armenian culture, political and educational systems, as well as lifestyle

  • Adapt and create materials to enhance personal growth, career orientation and professional choices 

  • Foster community-led programs, and integrate technologies into the curriculum



After-School Program implementation (60%)



  • Conduct student-centered classes for learners aged 13–18 over two years (360 hours in total), promoting 21st-century skills: critical thinking, collaboration, creativity, culture, etc. 

  • Upgrade learner’s communicative skills using authentic tools and materials, as well as innovative methods of teaching. 

  • Implement relevant materials and guide the students throughout their learning. 

  • Develop students' language proficiency through discussions, group and pair work, peer instruction, and presentations. 

  • Continually boost student’s motivation through a variety of activities to improve their learning outcomes. 

  • Integrate knowledge, skills and attitudes (KSA) as an inseparable part of the curriculum. 

  • Monitor students’ progress, provide constructive feedback, conduct parent meetings at least twice during the entire program.

  • Adapt and adjust teaching materials based on the students’ needs

  • Build positive rapport with students to ensure a conducive environment for learning and to keep students’ motivation high.



YOUR TEAM 


You will be joining the COAF Village Programs team, working 16 hours per month, in coordination and under the direct supervision and leadership of COAF English Access Program Manager.



YOU


We're expecting your best and require that:



YOU KNOW 



  • How to teach in a non-formal education format

  • How to lesson plan and design supplementary materials

  • How to apply appropriate tools to promote communication skills

  • How to organize and implement a student-centered learning process 

  • How to apply various classroom management strategies

  • How to work with students of different proficiency levels 



YOU CAN 



  • Share your knowledge and expertise with your students as well as encourage and inspire them 

  • Listen to your students and provide guidance/advice when asked

  • Guide your students to set goals and explore ways to reach them

  • Observe your  students’ progress and provide timely constructive feedback based on their performance and/or goals set

  • Present and communicate effectively verbally and in writing

  • Collaborate well with other teachers, the program coordinator and the English Access program manager

  • Report to the English Access program manager 



YOU ARE 



  • An empathetic team player

  • An action taker and a fighter

  • A creative and ՛out-of-the-box՛ thinker

  • Analytical and critical thinker

  • Responsible and accountable

  • Media-literate

  • A lifelong learner

  • Ready to travel




WE ARE


Children of Armenia Fund (COAF) is a non-profit, non-governmental organization that employs community-led approaches to improve the quality of life in rural Armenia, with a particular focus on children and youth. COAF’s target development areas are education, health, social and economic development. COAF launched its programs in 2004, starting in one village and expanding to 66 villages in Armavir, Aragatsotn, Lori, Shirak, and Tavush regions.


Since 2015, COAF has developed and started implementing SMART Initiatives. COAF SMART is designed to advance a generation across the rural world through education that will benefit individuals, societies, and the environment. COAF SMART is an exemplary model of development and will be replicated in other regions and communities throughout Armenia. The first COAF SMART Center was inaugurated on May 27, 2018 near the village of Debet, Lori Region.



Note: COAF is a growing nonprofit working within a dynamic system. Our team must be agile as we grow in scale. We are looking for teammates who are resilient and adaptive.



WE OFFER



  • A life-changing work experience

  • A job that you would be passionate about

  • Competitive salary

  • Career development opportunities

  • Positive and creative work environment



WE ARE WAITING FOR YOU 


Take your first step and apply.



You have until February 9, 2026, EoD to apply.



It is necessary to record a 25-minute demo lesson and include its lesson plan when submitting the application․ Before attaching the recording of the demo lesson, make sure it is accessible for viewing. 



The organization conducts a day-to-day review of the applications, depending on the results of which, the hiring process and selection of the appropriate candidate can be carried out before the deadline. The shortlisted candidates will be invited to an in-person interview.


Original job Անգլերենի արտադասարանական ծրագրի ուսուցիչ/ Access teacher posted on GrabJobs ©. To flag any issues with this job please use the Report Job button on GrabJobs.
Share Job
Share Job

Similar Access teacher Jobs in the US

GrabJobs is the no1 job portal in the US, connecting you to thousands of jobs fast! Find the best jobs in the US, apply in 1 click and get a job today!

Mobile Apps

Copyright © 2026 Grabjobs Pte.Ltd. All Rights Reserved.