Logo-of-Children-Of-Armenia-Fund-hiring-for-jobs-in-US-on-GrabJobs

Բարիստա / Visitor Center Barista

Job Description - Բարիստա / Visitor Center Barista

ՔՈ ԴԵՐԸ


Եթե դու սիրում ես Լոռին, սիրում ես շփվել և պատրաստակամ ես մեզ հետ միասին ներկայացնել Դեբեդի կիրճը նոր տեսանկյունից, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Այցելուների կենտրոնի բարիստայի դերը  հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․



ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ



  • Բարեհամբյուր ողջունել և սպասարկել Այցելուների կենտրոնի սրճարանի հաճախորդներին, տրամադրել խորհրդատվություն առկա ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ:

  • Ապահովել սրճարանի արդյունավետ և սահուն աշխատանքը։

  • Պատրաստել և հաճախորդներին մատուցել սննդամթերք և ըմպելիք՝ ներառյալ սենդվիչներ, թխված ապրանքներ, սուրճ և թեյ:

  • Ապահովել աշխատանքային և սրճարանի տարածքների մաքրությունը։

  • Գույքագրել, պահեստավորել մատակարված ապրանքները և, բացակայության պարագայում, համալրել տեսականին՝ հետևելով պահպանման նորմերին:

  • Շարունակաբար ուսումասիրել և սովորել սննդամթերքի և ըմպելիքների պատրաստման և մատուցման նոր մեթոդների մասին՝ սննդի որակը բարելավելու համար:

  • Պարբերաբար թարմացնել ցուցանակները և տեսականին։

  • Հետևել սննդամթերքի անվտանգության բոլոր կանոններին և որակի վերահսկմանը:

  • Ծրագրում մուտքագրել և ելքագրել վաճառված ապրանքատեսականիները։

  • Ընդունել վճարումները և աշխատել վճարային համակարգերի հետ՝ խստորեն հետևելով ընդունված պայմաններին և ընթացակարգերին:

  • Ներգրավվածություն ունենալ կենտրոնի այլ գործառույթներում՝ այդ թվում՝ կենտրոնում  առկա այլ ապրանքների վաճառքի իրականացման մեջ՝ ըստ անհրաժեշտության։

  • Այցելուներին տրամադրել Դեբեդի կիրճի զբոսաշրջային ողջ ներուժի վերաբերյալ  համապարփակ տեղեկություն։



  • Ապահովել բարեկիրթ սպասարկում և խթանել այցելուների գոհունակությունը՝ կիրառելով մասնագիտական ​​հաղորդակցման հմտությունները:



ՔՈ ԹԻՄԸ


Ստանձնելով այցելուների կենտրոնի բարիստայի դերը՝ դու կմիանաս  ՔՈԱՖ ՍՄԱՐԹ բիզնեսի և գործառնությունների թիմին՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Այցելուների կենտրոնի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։ 



ԴՈՒ


Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ.



ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ



  • Վարչական գործառույթների և հաղորդակցման հմտություններին, քանի որ ունես բարձրագույն կրթություն և համապատասխան աշխատանքային փորձ հարակից ոլորտում:

  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին (բանավոր և գրավոր):

  • Համակարգչային ծրագրերին՝ Microsoft Word, Microsoft Excel:



ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ



  • Հաղորդակցվել, տրամադրել բարեկիրթ հյուրընկալություն, սպասարկում։ 

  • Ցուցաբերել կազմակերպչական մոտեցում և կառավարել ժամանակը։

  • Արագ կողմնորոշվել և կազմակերպել աշխատանքն՝ ըստ առաջնահերթությունների։

  • Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին։

  • Նպաստել ապրանքների վաճառքի խթանմանը՝ տրամադրելով բարեկիրթ սպասարկում



ԴՈՒ ԼԻՆԵՍ 



  • Նախաձեռնող և իրագործող։

  • Աշխատանքային էթիկայի պահպանման ջատագով։

  • Վաճառքի մասնագետ։

  • Բարեհամբույր և համբերատար։

  • Պատասխանատու և հաշվետու։

  • Պատրաստակամ մասնագիտական զարգացման։

  • Պատրաստակամ աշխատել ինքնուրույն և թիմային միջավայրում։

  • Պատրաստակամ այցելուներին տրամադրել համապարփակ տեղեկատվություն, վաճառել ապրանքներ և ներկայացնել Կենտրոնում մատուցվող ծառայությունները։

  • Շարունակական կրթության գաղափարի կրող։



ՄԵՆՔ


«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:


2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:


ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։



ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ



  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,

  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,

  • Մրցակցային աշխատավարձ,

  • Մասնագիտական աճի հնարավորություններ,

  • Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,

  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։



ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ


Վերջնաժամկետը՝ 2025թ․ օգոստոսի 20 օրվա ավարտն է։ 



Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։



YOUR ROLE



Join us in showcasing the beauty of the Debed Canyon through a fresh perspective!


COAF (Children of Armenia Fund) is looking for a Barista to join the team at our Visitor Center in Lori. If you’re friendly, enthusiastic, and excited to represent one of Armenia’s most scenic regions, this opportunity is for you!



MAIN RESPONSIBILITIES



  • Warmly welcome and serve customers at the Visitor Center café, providing guidance on available products and services.

  • Ensure the smooth and efficient operation of the café.

  • Prepare and serve food and beverages to customers, including sandwiches, baked goods, coffee, and tea.

  • Maintain cleanliness of the work and café areas.

  • Inventory and store delivered supplies, and restock items when needed, following proper storage guidelines.

  • Continuously study and learn new methods for preparing and serving food and beverages to improve quality.

  • Regularly update product displays and signage.

  • Follow all food safety regulations and quality control procedures.

  • Record sales data in the program and track product inventory.

  • Accept payments and operate payment systems, strictly adhering to established procedures and policies.

  • Support other center functions, including the sale of additional products as needed.

  • Provide visitors with comprehensive information about the full tourism potential of the Debed Canyon.

  • Ensure polite and professional service, enhancing visitor satisfaction through effective communication skills.



YOUR TEAM


As a barista at the Visitor Center, you will join COAF SMART’s Business & Operations team, reporting directly to the COAF Visitor Center and Tourism Project Manager.



YOU


We're expecting your best and require that:



YOU KNOW 



  • Administrative functions and communication skills, supported by higher education and relevant work experience in a related field,

  • Armenian, English, and Russian (both written and spoken),

  • Computer programs such as Microsoft Word and Microsoft Excel,



YOU CAN 



  • Communicate effectively and provide polite hospitality and service,

  • Demonstrate organizational skills and time management,

  • Quickly adapt and prioritize tasks efficiently,

  • Work effectively under a heavy workload and meet deadlines,

  • Promote product sales by providing courteous service,



YOU ARE



  • Proactive and results-driven,

  • An advocate of strong work ethics,

  • Sales-oriented,

  • Courteous and patient,

  • Responsible and accountable,

  • Committed to professional development,

  • Willing to work both independently and as part of a team,

  • Ready to provide comprehensive information to visitors, sell products, and present services offered at the Center,

  • A lifelong learner.



WE ARE


The “Children of Armenia” Charitable Fund (COAF) is a non-profit, non-governmental organization aimed at improving the quality of life in rural Armenia, with a particular focus on children and youth. COAF’s target development areas are education, healthcare, child and family services, as well as social and economic development. COAF launched its programs in 2004, starting in one village and expanding to 82 villages and communities across the country with an investment of more than $70 million, impacting well over 107,000 people across rural Armenia.


Since 2015, COAF has developed and started implementing SMART Initiatives. COAF SMART is designed to advance a generation across the rural world through education that will benefit individuals, societies, and the environment. COAF SMART is an exemplary model of development and is presently being replicated in other regions and communities throughout Armenia. The first COAF SMART Center was inaugurated on May 27, 2018 near the village of Debet, Lori Region.


Note: COAF is a growing nonprofit working within a dynamic system. Our team must be agile as we grow in scale. We are looking for teammates who are resilient and adaptive.



WE OFFER



  • A life-changing work experience

  • A job that you’d be passionate about

  • Competitive salary

  • 20 paid vacation days per year & additional paid flex hours

  • Career development opportunities

  • Free English classes per need

  • Positive and creative work environment



WE ARE WAITING FOR YOU 


Take your first step and apply.


You have time until EoD August 22, 2025 to apply.



The organization conducts a day-to-day review of the applications, depending on the results of which, the hiring process and selection of the appropriate candidate can be carried out before the deadline.

Original job Բարիստա / Visitor Center Barista posted on GrabJobs ©. To flag any issues with this job please use the Report Job button on GrabJobs.
Share Job
Share Job

Similar Barista Jobs in the US

GrabJobs is the no1 job portal in the US, connecting you to thousands of jobs fast! Find the best jobs in the US, apply in 1 click and get a job today!

Mobile Apps

Copyright © 2026 Grabjobs Pte.Ltd. All Rights Reserved.