Logo-of-Children-Of-Armenia-Fund-hiring-for-jobs-in-US-on-GrabJobs

Ֆինանսական/դրամաշնորհների մասնագետ

Job Description - Ֆինանսական/դրամաշնորհների մասնագետ

ՔՈ ԴԵՐԸ


Որպես ֆինանսական/դրամաշնորհների մասնագետ միանալով մեր թիմին՝ դու կմասնակցես դրամաշնորհների և ֆինանսական հոսքերի վերահսկման, բյուջեների մշակման և վերանայման, ինչպես նաև հաշվետվությունների պատրաստման գործընթացներին։ Եթե դու ունես վերլուծական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և ցանկանում ես նպաստել ՔՈԱՖ-ի ծրագրերի ֆինանսական կայունությանը, ապա այս պաշտոնը հենց ձեզ համար է։




ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ



  • Աջակցել դրամաշնորհների և նվիրատվությունների ֆինանսական հոսքերի կառավարման գործընթացին, վերահսկել ծախսերը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը բյուջեին և շնորհատուի պահանջներին:

  • Մասնակցել տարեկան և ծրագրային բյուջեների մշակման գործընթացին, աջակցել բյուջեների նախապատրաստման և վերանայման աշխատանքներին:

  • Կազմել և վերլուծել ամսական ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև դրամաշնորհատուներին ներկայացվող հաշվետվությունները:

  • Վերահսկել գնումների գործընթացը՝ ապահովելով համապատասխանությունը կազմակերպության և շնորհատուների պահանջներին:

  • Աջակցել դրամաշնորհային պայմանագրերի վերանայման և լրացման գործընթացին:

  • Ստուգել և վերանայել  Հիմնադրամի կողմից տրված դրամաշնորհների ֆինանսական հաշվետվություններն ու ներկայացնել դրանք դրամաշնորհների և բյուջեի կառավարչի հաստատմանը։

  • Մասնակցել ծրագրերի ֆինանսական հաշվետվությունների վերլուծությանը և աջակցել ֆինանսական կառավարման բարելավմանը:

  • Օգնել տարեկան և ծրագրային աուդիտների կազմակերպման և իրականացման գործընթացին:




ՔՈ ԹԻՄԸ


Դու կմիանաս ՔՈԱՖ-ի ֆինանսական թիմին և կաշխատես ՔՈԱՖ դրամաշնորհների և բյուջեի կառավարչի անմիջական ղեկավարության ներքո։




ԴՈՒ


Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․


 


ԴՈՒ ՈՒՆԵՆԱՍ


Պահանջվող որակավորումներ՝



  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտում,

  • Նվազագույնը 3-4 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների/դրամաշնորհների կառավարման ոլորտում, շահույթ չհետապնդող կազմակերպություններում փորձը կդիտվի որպես առավելություն,

  • Միջազգային դոնոր կազմակերպություններից ստացված դրամաշնորհների ֆինանսական կառավարման հմտություններ (ԱՄՆ դեսպանատուն, ԱՄՆ ՄԶԳ, ԵՄ և այլն),

  • MS Excel-ի գերազանց իմացություն,

  • Հաշվապահական ծրագրերի իմացությունը խիստ ցանկալի է,

  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),

  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման փորձ,

  • Վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։




Ցանկալի հմտություններ՝



  • Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ,

  • Գնումների ընթացակարգերի իմացություն,

  • Աուդիտի գործընթացների իմացություն,

  • Բազմաթիվ առաջնահերթություններ կառավարելու ունակություն,

  • Թիմում արդյունավետ աշխատելու հմտություններ։




ՄԵՆՔ


«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:


2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:


ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։




ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ



  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,

  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,

  • Մրցակցային աշխատավարձ,

  • Մասնագիտական աճի հնարավորություններ,

  • Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,

  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։





ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ


Վերջնաժամկետը՝ 2025թ․ հունվարի 31 օրվա ավարտն է։



Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

Original job Ֆինանսական/դրամաշնորհների մասնագետ posted on GrabJobs ©. To flag any issues with this job please use the Report Job button on GrabJobs.
Share Job
Share Job

Similar Ֆինանսական/դրամաշնորհների մասնագետ Jobs in the US

GrabJobs is the no1 job portal in the US, connecting you to thousands of jobs fast! Find the best jobs in the US, apply in 1 click and get a job today!

Mobile Apps

Copyright © 2026 Grabjobs Pte.Ltd. All Rights Reserved.