Եթե դու նպատակասլաց, լուծումների վրա կենտրոնացած, ստեղծագործ, ակտիվ, հեշտությամբ հաղորդակցվող մասնագետ ես, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) Արմավիրի մարզի Հացիկի երեխայի և ընտանիքի կենտրոնի սոցիալական աշխատողի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․
Դեպքի կառավարում
Բացահայտել Հացիկի երեխայի և ընտանիքի կենտրոնի շահառու բնակավայրերի ռիսկային իրավիճակում հայտնված բնակիչներին՝ ուղղորդելով նրանց կենտրոն։
Մշակել յուրաքանչյուր ընտանիքի զարգացման պլան, հետևողական լինել դրա իրականացմանը, ապահովել որակյալ ծառայությունների մատուցում՝ որդեգրելով բազմամասնագիտական թիմային մոտեցում։
Ստեղծել և պահպանել աջակցային ցանց՝ ի պատասխան ռիսկային իրավիճակում հայտնված ընտանիքների զարգացման պլանների։
Նպաստել Հացիկի երեխայի և ընտանիքի կենտրոնի գործառույթների իրականացմանը։
Համայնքային զարգացում
Ներգրավվել Հիմնադրամի շահառու բնակավայրերում իրականացվող համայնքային զարգացման ծրագրերում։
Կազմակերպել և իրականացնել դասընթացներ համայնքներում տարածում ունեցող սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ։
Նպաստել զարգացմանն ու սոցիալական հիմնախնդիրների կանխարգելմանն ուղղված նախագծերի իրականացմանը։
Նախաձեռնել թեմատիկ օրերին նվիրված միջոցառումներ՝ համայնքների իրազեկվածությունը բարձրացնելու, սոցիալական պատասխանատվություն ձևավորելու, տրամադրվող ծառայությունների կարևորությունը շեշտադրելու նպատակով։
Պարբերաբար ուսումնասիրել բնակավայրերի և դրա տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական իրավիճակը, վեր հանել համայնքների և բնակիչների ուժեղ կողմերն ու ռեսուրսները։
Նպաստել կամավորական խմբերի ձևավորմանը և ուղղորդել նրանց՝ իրականացնելու համայնքում սոցիալական նշանակության ծրագրեր։
ՔՈ ԹԻՄԸ
Սոցիալական աշխատողի դերը ստանձնելով՝ միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատանքի ծրագրերի ղեկավարի և Հացիկի երեխայի և ընտանիքի կենտրոնի համակարգողի անմիջական առաջնորդությամբ։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգին, պետական քաղաքականությանը և օրենսդրական դաշտին, քանի որ ունես սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթություն,
Գրավոր և բանավոր հայերենին,
Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությանը,
Կրթական և առողջապահական քաղաքականությանը:
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
Մատուցել սոցիալական աշխատանքի որակյալ ծառայություններ, քանի որ ունես առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ սոցիալական աշխատանքի ոլորտում,
Համագործակցել բազմամասնագիտական թիմի հետ,
Օգտագործել Google Workspace և աշխատանքային այլ հարթակներ,
Կազմակերպել աշխատանքը՝ ըստ առաջնահերթությունների,
Վերլուծել և աշխատել տվյալների հետ,
Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին,
Գերազանց հաղորդակցվել։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
Սոցիալական պատասխանատվության կրող,
Փոփոխության ջատագով,
Ստեղծագործ, կաղապարներից դուրս մտածող,
Բաց՝ նորարարության համար և քննադատ,
Պատասխանատու և հաշվետու,
Մեդիագրագետ,
Շարունակական կրթության գաղափարի կրող։
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
Մրցակցային վարձատրություն,
Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2026թ․-ի հունիսի 20-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։ Դիմումների դիտարկումից հետո կապ կհաստատենք միայն այն թեկնածուների հետ, ովքեր հրավիրվելու են հարցազրույցի։
All Job Ads are subject to GrabJobs’s Terms of Service. We allow users to flag postings that may be in violation of those terms. Job Ads may also be flagged by GrabJobs moderation team. However, no moderation system is perfect, and flagging a posting does not ensure that it will be removed.
Be the first to receive the latest Others Full-Time Jobs in the US.
Setup your job alert:
By activating job alerts, I agree to GrabJobs Terms & Privacy Policy. I can unsubscribe to job alerts anytime.
Skip
GrabJobs is the no1 job portal in the US, connecting you to thousands of jobs fast!
Find the best jobs in the US, apply in 1 click and get a job today!