Logo-of-Children-Of-Armenia-Fund-hiring-for-jobs-in-US-on-GrabJobs

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի ընդունարանի աշխատակից / COAF SMART Center Receptionist

Job Description - ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի ընդունարանի աշխատակից / COAF SMART Center Receptionist

ՔՈ ԴԵՐԸ


Եթե սիրում ես աշխատել երեխաների և պատանիների հետ, պատրաստ ես դառնալ կրթական կենտրոնի այցեքարտը և աջակցել ամենօրյա կազմակերպչական աշխատանքներին, ապա ՔՈԱՖ-ի Լոռու մարզի ՍՄԱՐԹ կենտրոնի ընդունարանի աշխատակցի դերը հենց քեզ համար է։



ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ



  • Ընդունել կենտրոնի այցելուներին, տրամադրել նրանց  տեղեկատվություն, ներառյալ ուսումնական ծրագրերի և ծառայությունների մասին տեղեկատվությունները: Տրամադրել մանրամասն տեղեկատվություն ուսումնական ծրագրերի և ընդունելության գործընթացների վերաբերյալ: 

  • Պատասխանել մուտքային հեռախոսազանգերին և լիարժեք տեղեկատվություն տրամադրել կազմակերպության ծրագրերի և համալիրի ծառայությունների վերաբերյալ։

  • Կազմակերպել և իրականացնել կենտրոնի տարածքի շրջայցեր նոր ուսանողների, ծնողների և հետաքրքրված կողմերի համար: 

  • Մշակել և պարբերաբար թարմացնել շրջայցի բովանդակությունը՝ ունենալով տարբեր տևողություններով և լեզուներով տարբերակներ։

  • Պատասխանատվություն կրել ուսանողների տվյալների բազայի և հարակից ֆայլերի անխափան աշխատանքի համար։

  • Պատասխանատվություն կրել կենտրոնի ուսանողների զանգերի համար՝ տեղեկացնելու չեղարկված, տեղափոխված դասերի, նոր ձևավորված խմբերի գրաֆիկների, առցանց դասերի մասին։ Ֆորս-մաժորային իրավիճակներում կատարել գրաֆիկի տեղեկացման մասին այլ զանգեր։

  • Իրականացնել զանգեր՝ ճշտելու ուսանողների բացակայությունների պատճառները և հետևելու նրանց հաճախելիության գործընթացին։

  • Կատարել կրթակարգի մասնակիցների անձնական տվյալների փոփոխություններ անհրաժեշտ ֆայլերում և կրթական կառավարման առցանց համակարգում։

  • Իրականացնել ընդունելության գործընթացի զանգերը, մասնակիցներին և ծնողներին գրաֆիկների տեղեկացումը։

  • Իրականացնել Կրթակարգի ուսումնական այլ ձևաչափերով (ՍՄԱՐԹամեջ, ՍՄԱՐԹ աշխատարան, ՍՄԱՐԹ այցեր և այլն) կազմակերպվող միջոցառումների մասին տեղեկացում Կենտրոնի ուսանողներին։ 

  • Հետևել ուսանողների քարտ-անցագրային համակարգի (check-in, check-out) ճշգրիտ աշխատանքին և աջակցել QR կոդերի պատրաստման և տրամադրման գործընթացին։

  • Հետևել կենտրոնի ուսանողների կողմից ՍՄԱՐԹ քաղաքացի Կրթական կառավարման առցանց հարթակի օգտագործմանը։

  • Հավաքագրել և հետադարձ կապ ապահովել հարթակի օգտագործման ընթացքում առաջացած խնդիրների և տրվող լուծումների շուրջ։

  • Օժանդակել ընդունելության ընթացքին և ներածական շաբաթվա կազմակերպչական աշխատանքներին։

  • Կազմակերպել և տրամադրել ուսանողների Կրթակարգով նախատեսված մրցանակները և դրանց մասին տեղեկատվության լրացնել համապատասխան ֆայլերում և ուսուցման կառավարման առցանց հարթակում։ 

  • Իրականացնել ընդունելության գործընթացի զանգերը, մասնակիցներին և ծնողներին գրաֆիկների տեղեկացումը։

  • Կազմակերպել և վերահսկել ընդունարանի գույքի կոկիկ օգտագործումը և պահպանությունը։

  • Իրականացնել միջգրասենյակային փաստաթղթաշրջանառություն։ Վարել կրթական և գործառնական այլ փաստաթղթեր։

  • Իրականացնել վարչական այլ գործառույթներ՝ ըստ անհրաժեշտության։



ՔՈ ԹԻՄԸ


Դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի թիմին և կաշխատես Կրթական գործառնությունների համակարգողի անմիջական ղեկավարությամբ։ 



ԴՈՒ


Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․



ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ



  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի՝ բանավոր և գրավոր հաղորդակցության բարձր մակարդակի։

  • Տեխնոլոգիաների և էլեկտրոնային գործիքների կիրառման հմտությունների։ 



ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ 



  • Սահուն աշխատել տեխնոլոգիաների հետ։

  • Կառավարել կոնֆլիկտները և լինել թիմային խաղացող:

  • Կազմակերպել աշխատանքն ըստ առաջնահերթությունների:

  • Համագործակցել ավելի մեծ թիմի հետ:

  • Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։

  • Աշխատանքային գործընթացում կիրառել ԱԲ գործիքներ: 



ԴՈՒ ԼԻՆԵՍ



  • Աշխատանքային էթիկայի ջատագով:

  • Նախաձեռնություն ստանձնող և կատարող:

  • Ստեղծագործ, “out-of-the-box” մտածող:

  • Բաց նորարարության համար և քննադատ: 

  • Պատասխանատու և հաշվետու: 

  • Մեդիագրագետ:

  • Շարունակական կրթության գաղափարի կրող։



Աշխատանքային գրաֆիկ



  • Դու կաշխատես շաբաթական 5 օր՝ 11:00 - 20:00՝ չորեքշաբթիից կիրակի օրերին: 



ՄԵՆՔ


«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:


2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:


ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։



ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ



  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,

  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,

  • Մրցակցային աշխատավարձ,

  • Մասնագիտական աճի հնարավորություններ,

  • Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,

  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։



ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ


Վերջնաժամկետը՝ 2025թ․ հուլիսի 20 օրվա ավարտն է։ 



Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

Original job ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի ընդունարանի աշխատակից / COAF SMART Center Receptionist posted on GrabJobs ©. To flag any issues with this job please use the Report Job button on GrabJobs.
Share Job
Share Job

Similar Receptionist Jobs in the US

GrabJobs is the no1 job portal in the US, connecting you to thousands of jobs fast! Find the best jobs in the US, apply in 1 click and get a job today!

Mobile Apps

Copyright © 2026 Grabjobs Pte.Ltd. All Rights Reserved.