Logo-of-Children-Of-Armenia-Fund-hiring-for-jobs-in-US-on-GrabJobs

Սոցիալական մեդիա մասնագետ / Social Media Specialist

Job Description - Սոցիալական մեդիա մասնագետ / Social Media Specialist

ՔՈ ԴԵՐԸ


Եթե ունես սոցիալական մեդիայի գործնական փորձ, ուժեղ վիզուալ մտածողություն և հետաքրքրված ես բովանդակության ստեղծմամբ ու կառավարմամբ, ինչպես նաև պատրաստ ես աշխատել արժեքահեն և նպատակային միջավայրում, ապա ՔՈԱՖ-ի (Հայաստանի Մանուկներ բարեգործական հիմնադրամ) Սոցիալական մեդիայի մասնագետի (Social Media Specialist) պաշտոնը հենց քեզ համար է։   Դու պատասխանատու կլինես ՔՈԱՖ Կոնցեպտ հյուրանոցի և ՔՈԱՖ Այցելուների կենտրոնի սոցիալական մեդիայի էջերի կառավարման համար՝ ապահովելով բովանդակության պլանավորում, ստեղծում և հրապարակում տարբեր հարթակներում։ Աշխատելով տեղում՝ ՀՀ Լոռու մարզում, դու կապահովես, որ հրապարակվող բովանդակությունը համապատասխանի ՔՈԱՖ արժեքներին, բրենդային չափանիշներին և սոցիալական առաքելությանը։



ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Բովանդակության ռազմավարություն և մշակում



  • Մշակել և վարել Կոնցեպտ հյուրանոցի և Այցելուների կենտրոնի բովանդակության օրացույցը (content calendar)։

  • Ներկայացնել թարմ գաղափարներ (reel-եր, story-ներ, գրավիչ կադրեր)։ 

  • Նկարահանել և մոնտաժել վիզուալ բովանդակություն՝ մասնավորապես շեշտը դնելով դինամիկ reel-երի վրա։

  • Գրել երկլեզու (հայերեն, անգլերեն) գրավիչ նկարագրություններ, որոնք փոխանցում են բրենդների շունչն ու տրամադրությունը։

  • Պարբերաբար այցելել ՍՄԱՐԹ կենտրոն՝ վիզուալ բովանդակություն մշակելու համար, որը կփոխանցվի ՔՈԱՖ Հաղորդակցության թիմին։


Էջերի կառավարում և հրապարակումներ



  • Ապահովել բովանդակության պարբերական հրապարակումը բոլոր սոցցանցերում. Instagram, Facebook, TikTok, YouTube, LinkedIn

  • Հրապարակումներն անել սահմանված հաճախականությամբ՝ շաբաթական 3 գրառում (յուրաքանչյուր բրենդի համար), ամենօրյա story-ներ

  • Ամենօրյա կերպով հետևել նամակներին, մեկնաբանություններին և նշումներին (mentions)։

  • Արագ և պրոֆեսիոնալ արձագանքել բոլոր տեսակի հարցումներին։

  • Համոզվել, որ բովանդակությունը նախապես հաստատված է և համակարգված։


Աճ և վերլուծություն



  •  Հետևել էջերի վիճակարգրությանը (ներգրավվածություն, տեսանելիություն, աճ)։

  • Ներկայացնել ամսական հաշվետվություններ։

  • Շարունակաբար բարելավել ռազմավարությունը՝ հիմնվելով արդյունքների և թրենդների վրա։


Գովազդային արշավներ և համագործակցություն



  • Աջակցել ակցիաների, իրադարձությունների և սեզոնային արշավների հանրայնացմանը:

  • Համակարգել բիզնես նպատակներին համահունչ թվային արշավներ:

  • Պարբերաբար համագործակցել ինֆլյուենսերների, հյուրերի կամ գործընկերների հետ՝ բովանդակության ստեղծման նպատակով:


Թիմային աշխատանք և զարգացում



  • Սերտորեն համագործակցել ՔՈԱՖ-ի հաղորդակցության և բիզնես թիմերի հետ՝ բրենդի միասնական ոճն ու արժեքներն ապահովելու համար:

  • Մասնակցել պլանավորման աշխատանքներին, քննարկումներին և մասնագիտական վերապատրաստումներին:



ՔՈ ԹԻՄԸ


Սոցիալական մեդիայի մասնագետի այս դերը ստանձնելով՝ Դու սերտորեն կհամագործակցես ՔՈԱՖ-ի հաղորդակցության թիմի հետ՝ մասնակցելով պլանավորման աշխատանքներին ու վերապատրաստումներին։ Արդյունքում բոլոր հրապարակումները համահունչ կլինեն բրենդների ընդհանուր ոճին ու ռազմավարությանը։ Միևնույն ժամանակ, Դու կհամագործակցես Կոնցեպտ հյուրանոցի, Այցելուների կենտրոնի և ՍՄԱՐԹ կենտրոնի թիմերի հետ՝ գործառնական աշխատանքներին և միջոցառումներին տեղյակ լինելու, ինչպես նաև բովանդակության ստեղծման ու հրապարակման անխափան ընթացքը երաշխավորելու նպատակով:



Պահանջվող որակավորումներ



  • Բիզնեսի կամ բրենդի սոցիալական էջերի կառավարման 1–2 տարվա փորձ:

  • Վիզուալ բովանդակություն ստեղծելու գերազանց հմտություն (հատկապես reel-եր և կարճ ձևաչափի այլ տեսանյութեր):

  • Հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր): Ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

  • Էսթետիկայի նուրբ զգացողություն, storytelling-ի (պատմասացության) և բրենդի ձեռագիրը պահպանելու ունակություն:

  • Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում:

  • Սոցիալական մեդիայի գործիքների տիրապետում (օրինակ՝ Metricool, Meta Business Suite, պլանավորման և վերլուծական նմանատիպ այլ գործիքներ):


Ցանկալի հմտություններ



  • Լուսանկարների և տեսանյութերի խմբագրման բազային հմտություն (Canva, CapCut, InShot, Lightroom և այլն):

  • Փորձ հյուրընկալության, զբոսաշրջության կամ սոցիալական ձեռնարկատիրության մարքեթինգի ոլորտում:

  • Հետաքրքրվածություն լուսանկարչության, պատմասացության, սոցիալական ազդեցության կամ փորձարարական դիզայնի հանդեպ։


ՄԵՆՔ


«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:


2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:


ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։



ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ



  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,

  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,

  • Մրցակցային աշխատավարձ,

  • Մասնագիտական աճի հնարավորություններ,

  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։


ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ


Վերջնաժամկետը՝ 2026թ․ փետրվարի 15-ի օրվա ավարտն է։



Կազմակերպությունն ամենօրա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։





YOUR ROLE


If you are a creative storyteller with a strong visual sense and hands-on social media experience — and you enjoy being fully immersed in the daily life of purpose-driven spaces — then the role of Social Media Specialist is the perfect opportunity for you.


In this role, you will lead the digital presence of Concept Hotel by COAF and the Visitor Center by COAF, translating real-life experiences, people, and atmosphere into engaging visual content across social media platforms. Working on-site in Lori Region, you will ensure that all content reflects COAF’s values, brand standards, and social impact mission, while contributing to the growth and visibility of COAF’s social enterprises.


You will collaborate closely with COAF’s Communications team, as well as on-site business and program teams, to ensure smooth coordination, authentic storytelling, and consistent messaging.


RESPONSIBILITIES


1. Content Strategy & Creation



  • Develop and maintain a content calendar for Concept Hotel by COAF and Visitor Center by COAF.

  • Generate creative and engaging content ideas, including reels, stories, carousels, and behind-the-scenes formats.

  • Capture photo and video content on-site, with a strong focus on short-form video storytelling.

  • Write bilingual (Armenian and English) captions aligned with COAF’s brand voice and tone.

  • Occasionally visit COAF’s SMART Center in Lori to capture visual content supporting program documentation and storytelling needs.


2. Publishing & Channel Management



  • Publish and manage content across Instagram, Facebook, TikTok, YouTube, and LinkedIn.

  • Ensure regular posting cadence (initially at least three posts per week per business, with near-daily stories).

  • Manage direct messages, comments, mentions, and interactions in a professional and timely manner.

  • Repost relevant user-generated content and tagged posts.

  • Ensure content approval, organization, and scheduling processes run smoothly.


3. Growth & Performance Monitoring



  • Track and analyze key performance indicators, including engagement, reach, and audience growth.

  • Prepare and share monthly performance reports and insights.

  • Continuously refine content strategy based on analytics, platform trends, and audience behavior.


4. Campaigns & Collaboration



  • Support promotional activities, events, and seasonal campaigns.

  • Coordinate and implement small-scale digital campaigns aligned with business and communications goals.

  • Collaborate, when relevant, with influencers, guests, or partners for content creation.


5. Team Collaboration & Professional Development



  • Work closely with the on-site teams at Concept Hotel, Visitor Center, and SMART Center to stay aligned with daily operations and activities.

  • Collaborate regularly with COAF’s Communications team to ensure alignment with broader branding and communication strategies.

  • Participate in creative planning sessions, feedback meetings, and professional development opportunities.



YOUR TEAM


By taking on the role of Social Media Specialist, you will work in close coordination with COAF’s central Communications team, while being based on-site with the Concept Hotel and Visitor Center teams in Lori Region.



YOU


We're expecting your best and require that:


QUALIFICATIONS



  • 1–2 years of experience managing business or brand social media pages.

  • Strong visual content creation skills (especially Reels and short-form video).

  • Excellent written Armenian and English. Russian is a plus.

  • Strong eye for aesthetics, storytelling, and brand tone.

  • Highly organized and reliable.

  • Experience with social media tools (such as Metricool, Meta Business Suite, analytics tools or similar platforms).


Nice-to-Haves



  • Basic photo/video editing skills (Canva, CapCut, InShot, Lightroom, etc.).

  • Experience in hospitality, tourism, or social enterprise marketing.

  • Interest in photography, storytelling, social impact, or experience design.



WE ARE


The “Children of Armenia” Charitable Fund (COAF) is a non-profit, non-governmental organization aimed at improving the quality of life in rural Armenia, with a particular focus on children and youth. COAF’s target development areas are education, healthcare, child and family services, as well as social and economic development. COAF launched its programs in 2004, starting in one village and expanding to 82 villages and communities across the country with an investment of more than $70 million, impacting well over 107,000 people across rural Armenia.


Since 2015, COAF has developed and started implementing SMART Initiatives. COAF SMART is designed to advance a generation across the rural world through education that will benefit individuals, societies, and the environment. COAF SMART is an exemplary model of development and is presently being replicated in other regions and communities throughout Armenia. The first COAF SMART Center was inaugurated on May 27, 2018 near the village of Debet, Lori Region.


Note: COAF is a growing nonprofit working within a dynamic system. Our team must be agile as we grow in scale. We are looking for teammates who are resilient and adaptive.



WE OFFER



  • A life-changing work experience

  • A job that you’d be passionate about

  • Competitive salary

  • 20 paid vacation days per year & additional paid flex hours

  • Career development opportunities

  • Free English classes per need

  • Positive and creative work environment



WE ARE WAITING FOR YOU 


Take your first step and apply.


The deadline is EoD February 15, 2026 (end of day).


The organization conducts a day-to-day review of the applications, depending on the results of which, the hiring process and selection of the appropriate candidate can be carried out before the deadline. Only shortlisted candidates will be contacted.


Original job Սոցիալական մեդիա մասնագետ / Social Media Specialist posted on GrabJobs ©. To flag any issues with this job please use the Report Job button on GrabJobs.
Share Job
Share Job

Similar Social Media Specialist Jobs in the US

GrabJobs is the no1 job portal in the US, connecting you to thousands of jobs fast! Find the best jobs in the US, apply in 1 click and get a job today!

Mobile Apps

Copyright © 2026 Grabjobs Pte.Ltd. All Rights Reserved.